Հայաստանի Մ17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, որն ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անձնակազմում. զբաղվում է Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի համակարգմամբ, դասախոսում է մարզչական ակադեմիական դասընթացում:
Նշանակում է եղել նաև Հայաստանի Մ19 հավաքականում։ Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ21 հավաքականը գրանցել է իր լավագույն արդյունքը՝ Եվրոպայի 2013թ․-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը (15 միավոր)։ Նազարյանն աշխատել է նաև ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Երկրի գլխավոր թիմում 1997-ից 2007-ը անցկացրել է 23 խաղ, խփել 1 գոլ։
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։