fbpx
Աշխարհ

Իսպանիայում անոմալ ջրհեղեղներ են. կան անհետ կորածներ և զոհ

Իսպանիայում անոմալ եղանակի պատճառով մարդիկ են անհետ կորել, մեկը՝ մահացել: Հայտնում են տելեգրամյան ալիքները:

Վալենսիայում կամուրջ է փլուզվել, Մալագայում գնացքը դուրս է եկել գծերից, մի քանի մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում տարերքի հարվածի պատճառով, որը հորդառատ անձրեւների, կարկուտի եւ քամու ուժեղ պոռթկումների պատճառ է դարձել եւ հեղեղումների է հանգեցրել:

Հայտնի է դարձել մեկ զոհի մասին: Վալենսիայում տղամարդը իջել Է ավտոտնակ, որ ստուգի մեքենան և մնացել վերելակում:

Պետական օդերեւութաբանական գործակալությունը տագնապի ամենաբարձր մակարդակն է հայտարարել Վալենսիա ինքնավար համայնքում անձրեւների պատճառով, որտեղ Պիկանյա գետի վրա կամուրջ է փլուզվել:

Պետական գործակալությունը նաև հատուկ նախազգուշացում է տարածել տարածքում բոլոր երկրների քաղաքացիներին զգուշության կոչ անելով.

«Ամենաանբարենպաստ օրն է, հորդառատ անձրևները կշարունակվեն հաջորդ օրերի ընթացքում», – ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ