Վենեսուելայում ծագած ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով Եվրոպական մի շարք երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Շվեդիան և Նիդերլանդները միջազգային կոալիցիա կկազմեն: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը Ֆեդերիկա Մոգերինին:
Աղբյուրը հայտնում է, որ ստեղծվող խումը համատեղ աշխատանք կտանի Վենեսուելայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Խմբում համաձայնել են ներառվել նաև Էկվադորը, Կոստա-Ռիկան, Ուրուգվայը և Բոլիվիան: Առաջին ընդհանուր հանդիպումը նախատեսվում է իրականացնել առաջիկա շաբաթվա ընթացքում Հարավային Ամերիկայում:
