fbpx
Աշխարհ

Իսպանիան 4 մլրդ եվրո կծախսի զբոսաշրջության ոլորտը փրկելու համար

BBC-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը 4.25 մլրդ եվրոյի ծրագիր է մշակել կորոնավիրուսից տուժած զբոսաշրջային ոլորտին զարկ տալու համար։

«Իսպանիան բացում է իր դռները զբոսաշրջիկների առջև։ Մենք համաշխարհային առաջատար ենք այդ հարցում և յուրաքանչյուր քայլ, որ ձեռնարկենք, կլինի անվտանգ»,- նշել է Պեդրո Սանչեսը։

Վարչապետը դեռևս չի մանրամասնել ծրագիրը, սակայն հայտնել է, որ գումարը կուղղվի մի քանի միջոցառումների, այդ թվում՝ մարքեթինգին և գովազդին, ավիաընկերությունների համար հարկերի նվազեցմանը, զբոսաշրջային հետախուզությունը՝ դիտարկման նոր համակարգի ստեղծմամբ։

Ծրագրի հիմնական պատճառն այն է, որ զբոսաշրջությունը չափազանց կարևոր ոլորտ է Իսպանիայի տնտեսության համար։ Այս ոլորտին է բաժին ընկնում երկրի ՀՆԱ-ի 12%-ը։

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ