Իսպանիան կարող է Եվրոպայի ինստիտուտներում կորցնել կշիռը, եթե երկրում շարունակվի քաղաքական ճգնաժամը, որն արդեն հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության: Սեպտեմբերի 30-ին այս դիրքորոշումն է հայտնել El Pais թերթը՝ հղում անելով Եվրամիության աղբյուրներին։
Թերթի տեղեկատվությամբ՝ Բրյուսելն ուշադրությամբ հետևում է իրադրությանը պիրենեյան թագավորությունում: Չորս տարում Իսպանիայում չորրորդ ընդհանուր ընտրությունների անցկացման վերաբերյալ վերջին որոշումը որոշակի վնաս է հասցրել Մադրիդի նկատմամբ վստահությանը որոշ ինստիտուտների կողմից:
«Վերջին ամիսներին Մադրիդին նորից ու նորից հիշեցվել է, որ կայունությունն այժմ օգուտ կտար, երբ տնտեսական ցնցումներ են սկսվում»,- մեջբերում է թերթը դիվանագիտական աղբյուրների խոսքը:
Նշվում է, որ Եվրամիությանը զարմացրել է Իսպանիայի իրադրությունը, քանի որ Բրյուսելն ի դեմս վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսի տեսնում էր Եվրոպայի ղեկավարներից մեկին՝ մեծ ներուժով կարճաժամետ և միջնաժամկետ հեռանկարում:
«Մեզ անհրաժեշտ էր սոցիալիստական առաջնորդ, որը կարողանար համալրել Մերկել-Մակրոն տանդեմը, և երիտասարդ անձնավորության հայտնվելն այնպիսի եվրոպամետ երկրում, ինչպիսին Իսպանիաէ, մեկնաբանվել էր որպես ապագայի համար իդեալական հավասարեցում»,-նշել է հրատարակության մյուս եվրոպական աղբյուրը: