fbpx
Քաղաքականություն

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում (նստավայրը` Մոսկվա) Իսպանիայի դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխային (Fernando Valderama de Pareja)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Պարեխային Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջգերատեսչական համագործակցության խորացմանը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությանը, և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները՝ մասնավորապես ՀԸԳՀ շրջանակներում։

Դեսպան Պարեխան իր հերթին կարևորեց երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ներկայացնելով Հայաստանում իր ապագա գործունեության հիմնական գերակայությունները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ