Իսպանիայի տնտեսությունը համաշխարհային ռեցեսիայից առաջ ցույց է տալիս անսպասելի կայունություն:
Ինչպես հայտնում է «El Pais» թերթը, Ազգային վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ համախառն ազգային արդյունքի (ՀԱԱ ) աճը 2018 թվականին կազմել է 2.5 տոկոս:
Դա նախորդ տարիների համեմատ երեք տոկոսով պակաս է, սակայն տպավորիչ արդյունք է, համեմատած եվրագոտու մյուս տնտեսությունների հետ:
Տարվա վերջին եռամսյակում տնտեսական աճը փոքր ինչ ավելացել է՝ հասնելով 0.7 տոկոսի: Համեմատության համար, նույն եռամսյակում եվրոգոտու միջին աճը կազմել է 0.2 տոկոս:
Նման տխուր արդյունքների պատճառը Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաներն են, Իտալիայի տնտեսական անորոշությունը և գերմանական բիզնեսի շոկային վիճակը:
Իսպանիայի համար 2019 թվականին ՀԱԱ-ի աճի կանխատեսումը կազմում է 2,2 տոկոս, ասել է Իսպանիայի բանկի տնօրեն Պաբլո Էրնանդես դե Կոսը:
Նա, սակայն, զգուշացրել է, որ իրական թվերը կարող են ավելի ցածր լինել՝ հաշվի առնելով նոր հարկերի ներդրումը, և եվրոպական շուկաներում դանդաղեցումը:
Գրում է aysor.am-ը։