fbpx
Աշխարհ

Իսպանիայի վարչապետը կայցելի Կատալոնիայում վիրավորված ոստիկաններին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է այսօր Բարսելոնա կատարելիք ուղևորության մասին․ նա կայցելի Կատալոնիայում բողոքի ակցիաների ժամանակ վիրավորված ոստիկաններին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես նշվում է Իսպանիայի վարչապետի գրասենյակի մամուլի ամփոփագրում, Սանչեսը Կատալոնիայում կհանդիպի նաև անվտանգության ուժերի ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ Բարսելոնայում տեղի են ունենում ցույցեր՝ ի նշան բողոքի Կատալոնիայի ինը ղեկավարների կալանավորման, որոնց դատապարտել են բանտարկության։

Ավելի ուշ բողոքի ակցիաները վերաճեցին անկարգությունների, որոնց ընթացքում տուժել է մոտ 290 ոստիկան, ձերբակալվել՝ 200 մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ