Առնվազն 208 ներգաղթյալի են փրկել Իսպանիայի ափերի մոտ: Օգոստոսի 29-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով պիրենեյան թագավորության ծովում փրկության եւ անվտանգության ծառայությանը։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, օգոստոսի 28-ին ապօրինի ներգաղթյալները եղել են երեք նավում Ալբորան ծովում: Փրկարարները ներգաղթյալներին տարել են Ալմերիայի եւ Մալագայի նավահանգիստներ (Անդալուսիայի ինքնավար մարզ):
Վերջին տվյալներով՝ ընթացիկ տարում շուրջ 18 հազար ապօրինի ներգաղթյալ է հայտնվել Իսպանիայի տարածքում: EFE գործակալության տեղեկատվությամբ՝ այս ցուցանիշը 11,5 հազարով (39 տոկոս) փոքր է, քան 2018 թվականին: