Իսպանիայում հունվարի 19-ից առնվազն տասը մարդ է զոհվել անբարենպաստ եղանակի պատՃառով, որն ուղեկցվել է քամու ուժգին պոռթկումներով, ձնատեղմամբ և անձրևներով: Այս մասին հունվարի 23-ին հայտնել է El Mundo թերթը։
Ինչպես փոխանցում է պարբերականը, նաև չորս մարդ մինչ այժմ անհետ կորած է համարվում: Նրանց թվում է 25-ամյա մի բրիտանացի, որին որոնում են Բալեարյան կղզիներում: Նաև հաղորդվում է տասնյակ տուժածների մասին:
El Periodico թերթը գրում է, որ առնվազն 78 մարդ է Իսպանիայում բուժօգնության դիմել «Գլորիա» փոթորկի պատճառով, որը մոլեգնել է երկրի հյուսիս-արևելքում:
Նրա տեղեկություններով՝ հոսպիտալացվել է 66 մարդ: Օդերևութաբանները հինգշաբթի օրը նախազգուշացրել են բարձր ալիքների մասին Ժիրոնայի նահանգի (Կատալոնիայի ինքնավար հանրակցություն) ափամերձ գոտիներում և Մալյորկա կղզում (Բալեարյան կղզիների ինքնավար հանրակցություն):