Իսպանիայում փրկարարները 59 միգրանտ երեխաների են փրկել Միջերկրականում խեղդվելուց

Իսպանիայում փրկարարները 59 միգրանտ երեխաների են փրկել ծողվում խեղդվելուց: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Իսպանիայի ծովային փրկարարական ծառայությանը:

Նշվում է, որ միգրանտները նկատվել են Ջիբլարթարի նեղուցում Քաղաքացիական պահպանության պահակախմբի անձնակազմի կողմից, որը նրանց ուղեկցել է մինչև ծովային փրկարարական ծառայության նավը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկվածներից 8-ը չափահաս են եղել. 7 կին և մեկ տղամարդ: Նրանք բոլոր գաղթել են հյուսիսային Աֆրիկայից:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ միայն այս տարի Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ մահացել է 840 մարդ:

Ամենաթարմ