ԱՄՆ Այդահո նահանգի Ռիգբի քաղաքում 6-րդ դասարանի աշակերտուհին իր հետ ուսապարկի միջոցով զենք է մտցրել դպրոց ու կրակ բացել։
Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ աղջիկը կրակ է բացել ոչ միայն դպրոցի ներսում, այլ նաև դպրոցից դուրս; Արդյունքում՝ տուժել են 3 հոգի, որոնք հոսպիտալացվել են։
Աշակերտուհու ձեռքից զենքը խլել հաջողվել է ուսուցչուհիներից մեկին։
Ըստ աղբյուրի՝ դրդապատճառներն ու այլ մանրամասները ոստիկանները ճշտում են։