ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է սրվել՝ ավելի շատ տառապանքներ պատճառելով։
«Սա հակամարտություն է, որը կարող է հեշտությամբ մետաստազներ տալ՝ պատճառելով էլ ավելի մեծ տառապանք»,-ասել է Բլինքենը Կատարի վարչապետ և արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդերահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Պետքարտուղարն անդրադարձել է նաև Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հուսիթների հարձակումների խնդրին․ «Այս հարձակումներն ուղղակիորեն ազդել են քաղաքացիների, բեռների և առևտրային շահերի վրա ավելի քան 40 երկրում»։