Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեկ՝ մարտի 5-ին, Կրեմլում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լրագրողների համար փակ, ինչպես նաև՝ հանդիպումից հետո առանց մամուլի ասուլիսի այդ հանդիպումը տևեց շուրջ 2 ժամ։
Ինչպես հայտնում են Իսրայելի ղեկավարի գրասենյակից, Բենեթը հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ու պատմել Պուտինի հետ հանդիպման արդյունքների մասին։ Այլ մանրամասներ չի ասվում։
Նշվում է, որ Ռուսաստանից հետո Բենեթը մեկնել է Գերմանիա, որտեղ հանդիպել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ու քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու հանդիպման արդյունքները։
Ըստ աղբյուրի՝ Իսրայելն իր գործողությունները համակարգում է ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ։