fbpx
Աշխարհ

Իսրայելում ձերբակալվել են խարդախներ, որոնք գործել են Ֆրանսիայի ԱԳ նախարարի անունից

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 3 ենթադրյալ խարդախի, որոնք մի բիզնեսմենից 8 մլն եվրո են շորթել։ Վերջիններս ներկայացել են որպես Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիան և նրա օգնականներ:

Հաղորդվում է, որ կասկածյալները ձերբակալվել են փետրվարի վերջին իսրայելական և ֆրանսիական իրավապահ մարմինների համատեղ գործողության շնորհիվ:

Խումբը գործել է Ֆրանսիայում՝ սկսած 2018 թվականի սեպտեմբերից և կիրառել է նույն մեթոդը: «Նրանք զանգահարել են, ուղարկել էլեկտրոնային նամակներ և երբեմն էլ օգտվել են Skype-ի չաթից, որ ներկայանան որպես նախարար», – հայտնել է քննությանը տեղյակ աղբյուրը: Հասցեատերերը հիմնականում Ֆրանսիայի 40 խոշոր ընկերություն գործարար վերնախավի ներկայացուցիչների շարքերից են։ Խարդախները նրանց խնդրել են «երկրին օգնել» և վճարել պատանդների փրկագինը, որոնք իբր Մալիում կամ Սիրիայում եղել են իսլամիստների ձեռքում:

Խարդախները կատարել են մոտ 40 փորձ, բայց հաջող է եղել միայն մեկը. գործարարը, որի անունը չի հրապարակվում, նրանց հաշվին փոխանցել է 8 մլն եվրո և միայն հետո հասկացել, որ խաբվել է:

Առանձնապես խոշոր չափերով ֆինանսական խախտումների դեմ պայքարի բաժնի քննիչներին հաջողվել է գտնել խարդախների հետքը, երբ նրանք փնտրում էին հերթական դոնորին: Եռյակը ձերբակալվել է փետրվարի 26-ին իսրայելական հանգստավայրային Նեթանիայում․ այն պահին, երբ դեռևս նրանց ձեռքին էին հեռախոսները, որոնցով խոսում էին իրենց զոհի հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ