Իսրայելը և Ուկրաինան ազատ առևտրի պայմանագիր են կնքել: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Ակնկալվում է, որ այս պայմանագրի շնորհիվ հինգ տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կավելանա ավելի քան 1 մլրդ դոլարով:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանագիրն անվանել է «պատմական», քանի որ այն կնքելու համար պահանջվել է 15 տարի: Պորոշենկոն նաև նշել է, որ այդ պայմանագրով Իսրայելի և Ուկրաինայի միջև վերանում են տնտեսական համագործակցության բոլոր խոչընդոտները:

