fbpx
Աշխարհ

Իսրայելը նպատակ չունի զորքերը դուրս բերել Գազա-Եգիպտոս սահմանային գոտուց․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հրադադարի գործարքի դիմաց չի պատրաստվում զորքերը դուրս բերել Գազայի հատված-Եգիպտոս սահմանային գոտուց: Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ «Ֆիլադելֆիական միջանցքի» նկատմամբ վերահսկողությունը կենսական նշանակություն ունի ՀԱՄԱՍ-ին հաղթելու տեսանկյունից:

Նա տեղեկացրել է, որ այդ տարածքում շարժմանը պատկանող տասնյակ թունելներ են հայտնաբերվել, որոնցով Գազայի հատված զենք և տեխնիկա է տեղափոխվել:

«ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ մենք պետք է այնտեղ չլինենք, իսկ ես պնդում եմ, որ մենք պե՛տք է այնտեղ լինենք»,- շեշտել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որ Նեթանյահուն բավականաչափ ջանքեր չի գործադրում պատանդների վերադարձի գործարքի ուղղությամբ:

«Հարկավոր է ՀԱՄԱՍ-ի վրա ճնշում գործադրել, այլ ոչ Իսրայելի», – ասել է վարչապետը, հավելել՝ չի հավատում, որ Ջո Բայդենը կամ ցանկացած մեկը, որը լուրջ է տրամադրված խաղաղության հասնելու հարցում, կխնդրի Իսրայելին ավելի շատ զիջումների գնալ: Նեթանյահուն հայտարարել է՝ Գազայի հատվածում պատերազմը կավարտվի, երբ ՀԱՄԱՍ-ը վտարվի այդ տարածքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ