fbpx
Աշխարհ

Իտալիան կրկին փակել է սահմանները գաղթականների նավի համար

Իտալիայի երեք նախարարություններ արգելել են 101 փրկված գաղթական տեղափոխող գերմանական ոչ կառավարական կազմակերպության նավին մտնել երկրի տարածքային ջրեր: Այս մասին գրում է quotidiani.net-ը:

Lifeline կազմակերպությանը պատկանող Eleonore նավի՝ Իտալիայի ափամերձ շրջանին մոտենալու արգելքը ստորագրել են երկրի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Մատտեո Սալվինին, պաշտպանության նախարար Էլիզաբետտա Տրենտան և տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելլին:

Ներքին գործերի նախարարության աղբյուրը հայտնել է լրագրողներին, որ երեք նախարարների համատեղ որոշումը վկայում է գերմանական նավի՝ Իտալիայի տարածքային ջրերին մոտենալուն ընդառաջ կառավարության վերստին միավորման մասին:

Ավելի վաղ Eleonore նավը 101 ներգաղթյալի էր փրկել Լիբիայի ափամերձ շրջանից և, լքելով այդ երկրի տարածքային ջրերը, ուղևորվել էր դեպի հյուսիս:

Միջերկրական ծովում գաղթականների փրկությամբ զբաղվոx տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների նավերի համար Իտալիայի տարածքային ջրեր մուտք գործելու արգելքը գործում է անցած տարվա ամռանից:

Չնայած դրան՝ գաղթականներով լի նավերին, որպես կանոն, հաջողվում է խարիսխ գցել Իտալիայի նավահանգիստներում, երբ տախտակամածին իրավիճակը սկսում է վատանալ, իսկ ներգաղթյալներին ընդունելու պատրաստակամություն են հայտնում տարբեր եվրոպական երկրներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ