Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Կալյարիին»: Խաղի ժամանակ «Ռոման» գրանցեց հաղթանակ 4:3 հաշվով:
Առաջին խաղակեսի ժամանակ Ռոման բացեց հաշիվը և դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչը: Երկրորդ գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Երկրորդ խաղակեսի ժամանակ «Ռոմայի» հոլանդացի հարձակվող Ջասթին Կլույվերտը Կալիչի փոխանցման շնորհիվ կարողացավ հաշիվը դարձնել 3-1:
Հետո «Կալյարիին» կարողացավ խփել 2-րդ գոլը և կրճատել ընդհանուր հաշվի տարբերությունը: Հիշեցնենք, որ «Կալյարիինի» կազմում 2-րդ գոլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Ժոաո Պեդրոն, ով գլխի հարվածով կարողացավ գրավել դարպասը:
Խաղի 81-րդ րոպեին մայրաքաղաքային թիմի սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը կարողացավ վերականգնել հաշվի տարբերությունը և թիմի 2 գոլի առավելությունը:
Այսպիսով «Ռոման» 45 միավորով գտնվում է 5-րդ տեղում, իսկ «Կալյարին» 11-րդն է՝ 32 միավորով: