Իտալիայի եկեղեցիները թույլատրել են օնլայն նվիրատվություններ անել

Ամենադիտվածներ

Իտալիայի եկեղեցիները թույլատրել են օնլայն նվիրատվություններ անել

Առաջին ագնամ իտալական եկեղեցիներում մոմ վառելու, պատարագ պատվիրելու կամ նվիրտավություն անելու համար ծխականներին թույլ կտան կրեդիտային քարտով վճարել: Վերջին տարիներին հռոմեակաթոլիկ եկեղեցին անհավանական եռանդով ձգտում է միանալ նոր տեխնոլոգիաներին: Այդ ուղղությամբ առաջին քայլը դարձավ այս տարվա հունվարին կայքի և Android-ի և iOS-ի համար «Քլիքիր և աղոթիր» հավելվածի գործարկումը: Վատիկանի այս պաշտոնական աղոթքի հարթակն առաջարկում է Հռոմի Պապի հետ միաժամանակ աղոթել, ինչպես նաև աղոթքներով կիսվել այլ մարդկանց հետ:

Նորարարական նախաձեռնության հեղինակը Կոջա քաղաքի եպիսկոպոս Մոնսենյոր Ադրիանո Տեսարոլոն է: Նրա նախաձեռնությամբ քաղաքի երեք եկեղեցիներում վճարային տերմինալներ են տեղադրվել, որոնց մոնիտորներին երեք օպցիա է հայտնվում: Դրանք թույլ են տալիս 1, 2 կամ 3 եվրո արժեքով մոմ վառել, պատարագ պատվիրել, ինչպես նաև ցանկացած գումարի նվիրատվություն կատարել:

Սրանով անակնկալները չեն ավարտվում: Հատուկ նրանց համար, ովքեր չեն կարող եկեղեցի գալ, մշակվել է կայք, ուր մտնելով հնարավոր կլինի ընտրել եկեղեցի նվիրատվության համար կամ պատարագ ամրագրել:

Նոր եկեղեցական տերմինալն առաջինը փորձարկել են օտարերկրյա զբոսաշրջիկները:

Տեղացի հավատացյալները նորարարությանը, սակայն, զգուշությամբ են վերաբերվում:

Նրանցից շատերը վախենում են, որ ամեն ինչ ի վերջո կավարտվի նրանով, որ կբարձրացվի վերոնշյալ ծառայությունների արժեքը, իսկ եկեղեցին Աստծո տաճարից կվերածվի սուպերմարկետի:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ