Իտալիայի ֆուտբոլի մրցաշարը դադարեցվել է մինչև ապրիլի 3-ը, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը:
Սակայն իտալական La Repubblica-ն տեղեկացնում է, որ մինչև մայիսի 3-ը մրցաշարը չի սկսվի:
Նշենք, որ իտալական ակումբներում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 11 դեպք։
Սպասվում է նաև, որ ՈւԵՖԱ-ն կհետաձգի Եվրո-2020-ը և ազգային առաջնությունները հնարավորություն կունենան հետաձգված հանդիպումները անցկացնել ամռանը։