Իտալական Սիցիլիա կղզում նախօրեին Էտնա հրաբուխը «նախազգուշացրել է» մոտալուտ ժայթքման մասին, հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային գործակալությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, երեկ գիշեր տեղի ունեցած ժայթքմանը հաջորդելու են լավայի «շատրվանները»։ «Հնարավոր է` այս բռնկումը մեծ վնասներ հասցնի»,- նշվում է գործակալության տարածած հայտարարության մեջ։
Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2017 թվականի մարտին`հրաբխի հերթական ժայթքման ընթացքում, վիրավորվել էր 9 մարդ։ Էտնայի ժայթքման պատճառով հաճախ կարիք է լինում փակել օդային տարածքը։

