ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը իր Twitter-ի էջում շնորհավորել է Բորիս Ջոնսոնին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնալու կապակցությամբ։ Այս մասին գրում է Huffpost-ը:
Սակայն Իվանկայի սկզբում տառասխալներով է գրել երկրի անունը: «United Kingdom»-ի (Միացյալ Թագավորություն) փոխարեն նա գրել է «United Kingston»։
Իվանկայի սխալը դարձել է համացանցի ծաղրի առարկա: Օգտատերերը գրում են, որ Իվանկան շնորհավորել է Ջոնսոնին գոյություն չունեցող երկրի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
Սակայն նա որոշ ժամանակ անց հեռացրել է սխալներով գրված թվիթն ու գրել նորը:
The marvellous thing about becoming the PM of the United Kingston, no matter how sincere or credulous, is that it is an Empire upon which the Sun will never set, especially having never existed in the first place. pic.twitter.com/OkeuRZu1by
— kɔ̃t də sɛ̃ ʒɛʁmɛ̃🌹 (@CountStGermain) July 23, 2019