J խմբում Հունաստանն ու Լիխտենշտեյնը ոչ-ոքի խաղացին. Իտալիայի հավաքականը հաղթեց Ֆինլանդիային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրո-2020-ի 6-րդ տուրի J խմբում Իտալիայի հավաքականը հյուրընկալվել էր էր երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիային։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով։Խաղի հաշիվը 59-րդ րոպեին բացեց Իմմոբիլեն, այնուհետև 72-րդ րոպեին Ֆինլանդիայի կազմում 11-մետրանոցը հստակ իրացրեց Պուկին ու հաշիվը հավասարվեց։Իտալայի հավաքականին հաղթանակ նվիրեց Ժորժինյոն՝ 7 րոպե անց կրկին 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ դառնալով։

Հետևաբար Իտալիան ձեռք բերած 18 միավորով շարունակում է գլխավորել J խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Ֆինլանդիայի ընտրանին 12 միավորով առայժմ շարունակում են մնալ 2-րդ տեղում։

https://www.youtube.com/watch?v=P1xzRbHGe1w

Հիշեցնենք, որ 6-րդ տուրից հետո մեր ընտրանին ունի 9 միավոր ու 3 միավորով է հետ մնում 2-րդ տեղից։

J խմբի մյուս խաղում Հունաստանի հավաքականն ընդունել էր խմբի հետնապահ Լիխտեյնշտեյնին։ Հանդիպման հաշիվը բացեցին հույները 33-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Մասուրասը։ Հիմանական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Լիխտեյնշտեյնին հաջողվեց գրավել տանտերերիի դարպասն ու կիսել նրանց հետ այս տուրի միավորները։

Ամենաթարմ