J խումբ
Հայտնի է Հայաստան-Իսլանդիա խաղի մրցավարական անձնակազմը
Հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, մեկնարկելու է Իսլանդիա-Հայաստան Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի հանդիպումը։ Խաղը սպասարկելու է Չեռնոգորիայից ժամանած մրցավարական խումբը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է FIFA-ի պաշտոնական կայքը։ Դաբանովիչին եզրերում օգնելու են Միլովան Ջուկիչն ու Վլադան Տոդորովիչը, իսկ 4-րդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը։ Հիշեցնենք, որ 6 տուրերից հետո Հայաստանի հավաքականը…
ԱԱ-2022. Հայաստանը հաղթելով կզբաղեցնի առնվազն 2-րդ հորիզոնականը
Հայաստանի ազգային հավաքականին այսօր կարևոր հանդիպում է սպասվում․ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում մեր ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Իսլանդիայի հավաքականին։ J խմբում առաջին տուրից հետո կան երեք առաջատարներ՝ Գերմանիան, Ռումինիան ու Հայաստանը։ Իսլանդացիները հետնապահների ցանկում են՝ 0 միավորով։ Բացի Հայաստան-Իսլանդիա զույգից, մեր խմբում այսօր կկայանա ևս 2 դիմակայություն՝ Ռումինիա-Գերմանիա, Հյուսիսային Մակեդոնիա-Լիխտենշտեյն։…
14 ֆուտբոլիստներ արտերկրից հրավիրվել են ազգային հավաքական
Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի յոթերորդ և ութերորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Այս մասին հաղորդում է ՀՖՖ…
ՖԻՖԱ-ի վարկանշային ցուցակում Հայաստանը բարելավել է իր դիրքերը
Այսօր՝ Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային ցուցակը։ Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ 2 հորիզոնականով առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը։ Եվրո -2020-ի ընտրական փուլի J խմբում մեր ընտրանու մրցակիցներից Իտալիայի հավաքականը 15-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան՝ 46-րդը, Ֆինլանդիան՝ 54-րդը, Հունաստանը՝ 60-րդը, Լիխտենշտեյնը՝ 182-րդը։ Ցուցակի բացարձակ առաջատարը Բելգիան է, որին հաջորդում…
J խմբում Հունաստանն ու Լիխտենշտեյնը ոչ-ոքի խաղացին. Իտալիայի հավաքականը հաղթեց Ֆինլանդիային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրո-2020-ի 6-րդ տուրի J խմբում Իտալիայի հավաքականը հյուրընկալվել էր էր երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիային։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով։Խաղի հաշիվը 59-րդ րոպեին բացեց Իմմոբիլեն, այնուհետև 72-րդ րոպեին Ֆինլանդիայի կազմում 11-մետրանոցը հստակ իրացրեց Պուկին ու հաշիվը հավասարվեց։Իտալայի հավաքականին հաղթանակ նվիրեց Ժորժինյոն՝ 7 րոպե անց կրկին 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ դառնալով։ Հետևաբար Իտալիան ձեռք բերած 18 միավորով…




