Ամերիկացի բլոգեր և YouTuber Jack Doherty-ն հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում՝ հուլիսի 4-ին կայացած երեկույթի ժամանակ ռեփեր Lil Tjay-ի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Ինչպես հաղորդում է Prime Timer-ը, 22-ամյա բլոգերը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ապտակել է երաժշտին, ինչը մեծ արձագանք է գտել համացանցում։
Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Doherty-ն մոտենում Lil Tjay-ին, հարվածում նրան և փորձում հեռանալ, ինչին հետևում է ռեփերի թիմի արագ արձագանքը և կարճատև բախումը։ Միջադեպի դրդապատճառները դեռևս պարզ չեն, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախքան կոնֆլիկտը՝ երկուսին տեսել են միասին լուսանկարվելիս։
Այս միջադեպը վերստին ուշադրություն է հրավիրել Doherty-ի վիճահարույց գործունեության վրա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ընթացիկ տարում, YouTuber-ը հեռացվել էր PGA Tour-ի բոլոր միջոցառումներից այն բանից հետո, երբ փորձել էր շեղել գոլֆիստների ուշադրությունը՝ վճարելով հանդիսատեսներից մեկին։ Բլոգերի այս պահվածքը նախկինում ևս հանգեցրել էր իրավապահների միջամտությանը և բազմաթիվ իրավական խնդիրների։

