Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը հողին կհանձնեն Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին: Այդ մասին, ինչպես հաղորդել է BFMTV հեռուստաալիքը, հայտնել է Շիրակի դուստրը:
Ելիսեյան պալատը հավաստել է, որ Ժակ Շիրակին համազգային հրաժեշտի արարողությունը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթերորդ օկրուգում՝ Հաշմանդամների տան առջև: Արարողություն տեղի կունենա սեպտեմբերի 29-ի կեսօրին:
Տեղն ու ժամանակն ընտրել են սեպտեմբերի 26-ին մահացած 86-ամյա քաղաքական գործչի հարազատները: Առայժմ բաց է մնում այն հարցը, թե արդյոք հանգուցյալ նախկին նախագահի մարմինն ամփոփող դագաղը կդրվի համընդհանուր դիտման: Այժմ իշխանությունները մշակում են միջոցառման մանրամասները, ավելի ստույգ տեղեկատվությունն սպասվում է օրվա ընթացքում: