fbpx
Աշխարհ

Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը

Ելիսեյան պալատում երկուշաբթի սկսվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և արհմիությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Պատվիրակների ժամանման և հանդիպման սկսվելու կադրերը հեռարձակել է BFM հեռուստաալիքը:

 Ընդհանուր առմամբ հանդիպմանը եկել է 30-40 պատվիրակ: Հանդիպման մասնակիցների թվում են նաև նախարարների կաբինետի ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Էդուար Ֆիլիպը, ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները, բնապահպանության նախարար Ֆրանսուա դե Ռյուժին և Էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը:

 Նիստի արդյունքներով նախագահը պետք է հանդես գա ազգին հղված ուղերձով: Նախագահի ելույթը նախատեսված է այսօր` երեկոյան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ