Ռիհաննան միացել է հայտնի զարդերի դիզայներ Jacob & Co-իn եւ ստեղծել ադամանդապատ ժամացույցի շղթա՝ դառնալով առաջին մարդը, ով երբեւէ կրել է ապրանքանիշի ժամացույցն իր պարանոցին:
Թանկարժեք վզնոցի կոմպոզիցիան արդարացնում է 700.000 ԱՄՆ դոլար արժեքը։ Հսկայական 368 ադամանդներով հավաքածու՝ 47 մմ սպիտակ ոսկուց Brilliant Flying Tourbillon ժամացույցը վերաիմաստավորվել եւ վերափոխվել է որպես չոկեր կրելու համար: Շողշողացող ժամացույցը զարդարված է 30 կարատից ավելի ադամանդներով։
Ինքը՝ Ռիհաննան, կարեւոր դեր է խաղացել նորարարական ժամացույցների ստեղծման գործում։ «Երբ Ռիհաննան մոտեցավ Jacob & Co-ին, նա տեսլական ուներ ստեղծելու ժամացույց, որը հիանալի նորաձեւություն հայտարարություն կլիներ Louis Vuitton-ի շատ սպասված նորաձեւության ցուցադրության համար», – գրել է ապրանքանիշը:
Երգչուհին աչք շոյող աքսեսուարը համադրել է ամբողջովին ջինսե՝ Louis Vuitton հանդերձանքի հետ: