fbpx
Հասարակություն

Ժամանակավորապես չի գործելու Էրեբունի վարչական շրջանի Ս.Դավթի 87ա հասցեով սպասարկման սրահը

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՊԵԿ. կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործելու Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ս.Դավթի 87ա հասցեով սպասարկման սրահը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Էրեբունի վարչական շրջանի Ս․Դավթի 87ա հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 2 բաժինը:

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Հարկ վճարողներին և քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են սպասարկման բոլոր բաժինների կողմից»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ