Ժամանակավորապես կասեցվել է 500 տնտեսվարողների գործունեությունը

Հրապարակող՝

Ճապոնիան ցանկանում է մաքրել Հարավարևելեյան Ասիան աղբից

Ամենադիտվածներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Տեսչական մարմինը հայտնում է, որ պարետի սահմանած կանոնները խախտել են 500 տնտեսվարողները, որոնց գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է:

«Իրազեկման աշխատանք` հազարավոր տնտեսվարողների հետ։

Մշտադիտարկման աշխատանք` շուրջ 2500 տնտեսվարողի մոտ։

Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երեւանի եւ մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ` արձանագրված խախտումների հիմքով։

Թեժ գծով եւ առցանց ստացված բողոքները դիտարկումների համար հիմք են ընդունվում։

Աշխատանքներ են տարվում ԱԱՏՄ վերահսկողության բոլոր ոլորտներում։

Վերահսկողության դիտակետում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարություն, այնպես էլ փոքր օբյեկտներ` վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ եւ այլն։

Պարետի մայիսի 15-ի միաժամանակ 2 որոշմամբ՝ կասեցում է կիրառվում եւս 47 եւ 12 տնտեսվարողի հանդեպ։

Պարետի որոշմամբ սահմանված նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանց չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/hlib.am/posts/732064000867640

Ամենաթարմ