ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր՝ օգոստոսի 31-ին‚ ժամը 16.00-19.00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։
Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 16.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար»։
https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1541361302703603?__cft__[0]=AZVBDpGlchwK1KUOOZx71B30pm9adZmjdPMwgV9wLnEWueOcopBwWqoOOaZ2Piw_2FqHchEzhbnYLIIo6E1aa9lWgF1YkJljDN9WVjXcpPvoAGm1DVzn7oP9doUJsD852neVPUWvkAxLQ9mLoaw3p5qk5_zIQ28PpOkpKKgqnT6_EQ&__tn__=%2CO%2CP-R