Մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱԱԾ-ի լիազորությունների մեջ չի մտնում պարզել, թե դրսից ինչ հնարավոր ազդեցություն է եղել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննություն իրականացնող դատարանի և դատավորի վրա:
«Այդ հարցին, անկեղծ ասած, մի քիչ կխուսափեմ պատասխանել, որովհետև եթե հիմա ինչ-որ պատասխան տամ, բա ինչու կոնկրետ գործողություններ չեն արվել: Ժամանակը կգա, ամեն ինչ կասենք»,-ասաց ԱԱԾ տնօրենը: