Նավալնին ժամեր անց կլինի գերմանական կլինիկայում

Հրապարակող՝

Նավալնին ժամեր անց կլինի գերմանական կլինիկայում

Ամենադիտվածներ

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործի Ալեքսեյ Նավալնուն, ի վերջո, թույլ տվեցին Օմսկից ինքնաթիռով տեղափոխել Գերմանիա։


Այս մասին հայտնում է TASS-ը։

Նշվում է, որ ինքնաթիռը շուտով վայրէջք կկատարի Բեռլինում ու ժամեր անց Նավալնին կլինի Charite կլինիկայում և այնտեղ կշարունակի բուժումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օմսկի շտապօգնության թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկը թույլ չէր տվել տեղափոխել քաղաքական գործչին՝ չնայած նրան, որ այդ հիվանդանոցում չկային համապատասխան սարքավորումներն ու պայմանները՝ բուժումը արդյունավետ շարունակելու համար։


Հիշեցնենք, որ նաև, որ օրեր առաջ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ինքնաթիռում ու նա կորցրել էր գիտակցությունը, որից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Այնտեղ արդեն պարզ էր դարձել, որ Նավալնին կոմայի մեջ է։

Ամենաթարմ