Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 23 միլիոնից ավելի մարդու մոտ. Worldometers

Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ աշխարհում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 23,017,396 մարդու մոտ, որոնցից 15,631,145-ը առողջացել է, իսկ 799,761` մահացել:


Հայտնենք, որ ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում` 5,768,900 դեպք: Երկրորդ տեղում է Բրազիլիան, ապա Հնդկաստանը և Ռուսաստանը:

Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 946,976 դեպք է հաստատվել և մահացել է 16,189 մարդ, համեմատելով հաստատված դեպքերի և մահվան դեպքերի թիվը կարելի է նկատել, որ ՌԴ-ում մահացության ցուցանիշը ավելի ցածր է:

Հիշեցնենք, որ ՌԴ-ում կորոնավիրուսի պատվաստանյութ է ստեղծվել:


Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ