ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը, հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի մի աղբյուրի: Ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարն AFP-ին տված հարցազրույցում հավաստել է, որ հրամանագիրն ստորագրված է:
Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի (Ռուսաստանում արգելված) դեմ տարած հաղթանակի և արաբական այդ երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին՝ նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը նրանց միակ նպատակն էր:
Դրանից կարճ ժամանակ անց Մեթիսը հրաժարական է տվել Պենտագոնի ղեկավարի պաշտոնից: Նա հրապարակել է մի նամակ, որում ասված է հանգուցային հարցերի շուրջ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների մասին:
Նախօրեին Թրամփը հայտարարել է, որ 2019 թվականից պաշտպանության նախարարի պաշտոնակատար կդառնա Պենտագոնի ներկայիս փոխղեկավար Պատրիկ Շանահանը: