Արցախում շարունակում են ընթանալ նախագահական և խորհրդարանական ընտրությունները։
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50 հազար 534 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,3 տոկոսը։
Ինչ վերաբերվում է Երևանին, ապա այստեղ քվեարկության է գնացել 210 ընտրող կամ ընտրողների 27,1 տոկոսը։