Ճապոնիայի վարչապետի Սինձո Աբեն այդ պաշտոնում գտնվելու տևողության ռեկորդ է սահմանել երկրի ողջ պատմության ընթացքում։ Նա երկրի կառավարությունը ղեկավարում է արդեն 2887 օր: Նոյեմբերի 20-ի առավոտյան վարչապետը մամուլի ասուլիսի ժամանկ ամփոփել է այդ պաշտոնում իր գործունեության արդյունքները:
Աբեն զբաղեցնելու է Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը, որը նրան իրավունք է տալիս երկրի կառավարությունը գլխավորել մինչև 2021 թվականի սեպտեմբեր:
«Կուսակցության նախագահի պաշտոնում ես կմնամ ևս 2 տարի: Ես մտադիր եմ բոլոր ուժերը ներդնել քաղաքական խնդիրները լուծելու համար»,-նշել է վարչապետը:
Կարևորագույն խնդիրների մեջ նա նշել է երկրի դուրս գալը գնանկումից, ծնելիության կրճատման խնդիրների լուծումը, պատերազմից հետո չլուծված մնացած դիվանագիտական խնդիրները, ինչպես նաև երկրի Սահմանադրության բարեփոխումը:

