fbpx
Գիտություն

Արհեստական ինտելեկտով ռոբոտ-ոստիկաններ ճապոնական օդանավակայանում

Ճապոնիայի օդանավակայանում հերթապահում են արհեստական ինտելեկտով զինված ռոբոտ-ոստիկանները: Այս մասին  հայտնել է Kyodo գործակալությունը։

Նման ռոբոտներ առաջին անգամ են հայտնվել օդանավակայանում։ Ռոբոտի հասակը 1,2 մ է, այն փոքր փոխադրամիջոց է հիշեցնում։ Ռոբոտում ներկառուցված արհեստական ​​ինտելեկտը կարող է ակնթարթորեն վերլուծել տեղադրված տեսախցիկների ֆիքսած պատկերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրանք նաև համալրված են բարձրախոսներով և անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ուղևորներին որոշակի խնդրանքով:

Սպասվում է, որ այս ռոբոտները կպահպանեն կարգուկանոնը օդանավակայանում, ինչպես նաև կփնտրեն մոռացված կամ կասկածելի իրեր:

Ոստիկանական ռոբոտների նմանատիպ մոդելներ հայտնվել էին Տոկիոյի օդանավակայանում՝ ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ