Ճապոնական օդուժի F-2 կործանիչը ծովն է ընկել Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ափերի մոտ

Ամենադիտվածներ

94da55649dcfb16aad4ffd93c244d678

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի F-2 կործանիչ-ռմբակոծիչը ծովն է ընկել Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ափերի մոտ: Այն կործանվել է Ցույկի ավիաբազայից մոտավորապես 130 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում, որտեղից օդ էր բարձրացել վարժական թռիչքի համար, հայտնել է The Japan News-ը:

Երկու օդաչուներին գտել են ողջ ու գիտակից վիճակում:

Կատարվում է պատահածի հետաքննություն: Կործանիչը ռադարների Էկրաններից կորել էր չորեքշաբթի առավոտյան՝ ժամը մոտավորապես 8-ին: Զինվորականներն իսկույն որոնողական գործողություն էին սկսել ինքնաթիռների և այլ տեխնիկայի ներգրավմամբ: Մոտավորապես մեկ ժամ անց օդաչուները, որոնք հասցրել էին կատապուլտվել, հայտնաբերվել են փրկարար լաստերի վրա:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ