Խոշոր հրդեհ է բռնկվել Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում գտնվող Օմիթամա քաղաքի թռչնաֆերմայում, որի հետևանքով մի քանի հարյուր հազար թռչուններ են այրվել, հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը`փետրվարի 17-ին: Կրակը տարածվել է ֆերմայի 4 մասնաշենքերում, ինչի հետևանքով թռչունները ողջակիզվել են:
Ներկա պահին հրդեհը մարված է, բռնկման պատճառներն անհայտ են: Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Ոստիկանության տվյալներով՝ ֆերմայի 7 մասնաշենքերում գտնվել է մոտ 80 հազար հավ և ճուտ:
Թռչնաֆաբրիկայի շենքը տեղակայված էր ափամերձ շրջանում`գյուղատնտեսական տարածքների և անտառների շրջակայքում:
Հիշեցնենք, որ երեկ Հյուսիսային Կորեայի բոլոր թռչնաֆաբրիկաներում H5N5 վիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարել էին կարանտին: