Աշխարհ

Ճապոնիայում շոգից 10-ից ավելի մարդ է մահացել

Ճապոնիայի գրեթե ամբողջ տարածքում հաստատված տապի պատճառով միայն մեկ շաբաթում՝ հուլիսի 22-ից մինչև 28-ը, մահացել է 11 մարդ, հիվանդանոցներ է ուղարկվել 5 664 մարդ։ Վիճակագրությունը հրապարակել է երկրի Գլխավոր հրշեջ վարչությունը:

Հոսպիտալացվածների թիվը նախորդ շաբաթվա ցուցանիշները գերազանցել է եռակի: Գլխավոր պատճառը դարձել է շոգի կտրուկ սկսվելը ճապոնական չափանիշներով շատ զով հունիսի և հուլիսի առաջին կեսից հետո:

Ամռան առաջին կեսի ջերմաստիճանը Ճապոնիայում դարձել է ամենացածրը վերջին 30 տարվա ընթացքում: Շոգի կտրուկ սկսվելու հետևանքով, երբ ջերմաչափի սյունը բարձրացել է մինչև 32-35 աստիճան, մեծ թվով մարդիկ են տուժել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ