ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
«Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, դեսպանության` մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն և մշակութային համագործակցության հարցերով կցորդ Սիրիել Լուրդը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտում առկա հայ-ֆրանսիական համագործակցությունը:
- ԿԳՄՍՆ-ն հրավիրում է մասնակցելու սննդի անվտանգության թեմայով միջազգային օլիմպիադային
- Եվս 6 բուհերում կներդրվի Ներգրավված քաղաքացի դասընթացը․ ԿԳՄՍՆ
Նախարարի տեղակալը ներկայացրել է մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները, որոնք ներառում են մասնավորապես թանգարանների` տեխնիկական նոր լուծումներով ապահովումը, թանգարանային ոլորտի մասնագետների վերապատրաստումները, թանգարանային կառավարման ոլորտի բարելավումը:
Անդրադարձ է կատարվել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությանը, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակութային ժառանգության ոլորտում առկա համագործակցությունն արդյունավետ շարունակելու և ընդլայնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
