fbpx
Քաղաքականություն

«Ժառանգություն» կուսակցությունը նոր նախագահ ունի

Այսօր կայացել է «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարը։ Համագումարից մի քանի ժամ անց կայացել է նաև նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ քվեարկության արդյունքում «Ժառանգություն» կուսակցության վարչության նոր նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ՝ Նարինե Դիլբարյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ կուսակության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցության վարչակազմում ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում։ Նա նշել էր, առաջիկայում կուսակցությունում նոր ղեկավար կազմ կլինի, իսկ ինքն իր գործունեությունը կշարունակի որպես խորհրդի համանախագահ և որպես կուսակցության շարքային անդամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ