Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։
- Արարատ Միրզոյանը հայ գործարարների պատվիրակության հետ այցելել է Հնդկաստանի ամենամեծ` Մումբայի նավահանգիստ
- Դերասան Սոս Ջանիբեկյանը ծեծի է ենթարկվել
«Ակնհայտ է, որ Երևանում գործում է ջարդարար հայհոյախումբ, որը համակարգվում է քաղաքական գործիչների կողմից:
Եթե հանկարծ այդ գործիչներից ոմանց թվում է, թե պատգամավորական անձեռնամխելիությունը իրենց ազատելու է կատարածի ու հրահրածի պատասխանատվությունից, նրանց մեծ հիասթափություն է սպասվում:
Ակնկալում եմ վերջին երեք օրերին ծեծ կազնակերպած, կատարած ու հրահրած անձանց պատասխանատվության ենթարկումը՝ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ», – գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ ցուցարարներ հարձակվել էին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա։