Անդրեյ Շևչենկոն մոտ է իտալական «Ջենոայի» ղեկն ստանձնելուն: Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով Ջանլուկա դի Մարցիոյին:
Համաձայն աղբյուրի՝ առաջիկա ժամերին «Ջենոայի» ներկայիս գլխավոր մարզիչ Դավիդե Բալարդինին պաշտոնանկ կարվի, որից հետո 45-ամյա ուկրաինացի մասնագետը կնշանակվի թիմի ղեկին:
«Միլանի» նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերան սկսել է 2016 թվականին՝ զբաղեցնելով Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը: Նույն թվականի հուլիսից գլխավորել է ազգային հավաքականը մինչև այս տարվա օգոստոս:
Շևչենկոյի գլխավորությամբ Ուկրաինայի հավաքականն անցկացրել է 52 խաղ, տոնել 25 հաղթանակ, կրել 14 պարտություն, 13 խաղ ավարտվել է ոչ-ոքի: