Ամերիկյան Apple կորպորացիան փորձում է ուժեղացնել իր մրցակցային դիրքերը Tesla ընկերության նկատմամբ` ավտոնոմ ռեժիմով աշխատող մեքենաների տեխնոլոգիաների մշակման ոլորտում, ինչի համար աշխատանքի է ընդունել Tesla-ի նախկին աշխատողներին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Աղբյուրների տվյալներով՝ Apple է եկել ինժեներ-մշակող Քրիստոֆեր Մուրը, նա կզբաղվի ավտոմեքենաների համար ծրագրային ապահովում մշակելով։ Մուրը միացել է թիմին, որը ղեկավարում է Tesla-ի մեկ այլ նախկին աշխատակից՝ Ստյուարդ Բաուերսը, ով Իլոն Մասկի ընկերությունում գլխավորել է անօդաչուների դեպարտամենտը։
Այդուհանդերձ, ընկերությունը երբեք հրապարակավ չի հայտնել այդ ոլորտում աշխատանքի իր պլանների մասին։ Apple-ը հրաժարվել է թեմայի շուրջ մեկնաբանություններից։

