Հունվարի 6-ին, ժամը 17։28-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 10 կմ, իսկ մագնիտուդը՝ 3․1։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը գնահատվել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիան և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տուժածների կամ նյութական վնասների մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտարարությամբ հիշեցրել է երկրաշարժի ժամանակ անվտանգության կանոններին հետևելու կարևորությունը՝ հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Ծառայությունը տեղեկացրել է, որ անհրաժեշտության դեպքում հանդես կգա նոր հայտարարություններով։