ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մարզադպրոցում Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ջեռուցման համակարգ։
Այս մասին տեղեկանում ենք Գեղաքունիքի մարզպետարանի Facebook-ի էջից։
Նշվում է, որ մարզադպրոցի ջեռուցման համակարգի կառուցման ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա հունիսի 29-ի նիստում։
Ըստ աղբյուրի՝ Ծրագրի ընդհանուր արժեքը 10 միլիոն 616 հազար դրամ, որի 50 տոկոսը Կառավարությունն է տրամադրում։