«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենը հայտարարել է, որ նոր մրցաշրջանում զարմացնելու է իր նոր հնարքներով:
Բասկետբոլիստը պատմել է, որ նախապատրաստական մարզումների ժամանակ աշխատում է նոր հնարքի ուղղությամբ:
https://www.facebook.com/houstonrockets/videos/756879711399006/?t=12
«Եթե դու հանդես ես գալիս NBA-ում, հատկապես բարձր մակարդակում, պարտավոր ես ամեն տարի խաղդ կատարելագործելու հնարքներ գտնես: Յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ պետք է մտածել նոր հնարքների մասին, որոնց օգնությամբ կարող ես առավելություն ստանալ մրցակիցներիդ նկատմամբ:
Նախկինում ինձ համար նման հնարք էր ստեպբեքը, իսկ այժմ նոր կրեատիվ հնարքի ուղղությամբ եմ աշխատում, որով կհամալրեմ իմ զինանոցը: Այն կարող է նման լինել վազքի, սակայն իրականում այդպես չէ:
Ինչ վերաբերվում է Ռասել Ուեստբրուկի տեղափոխությանը՝ չեմ կարծում, թե ինձ ժամանակ է հարկավոր նրա խաղին հարմարվելու համար: Մենք միասին հանդես ենք եկել NBA-ում և հավաքականում: Եթե դուք ունեք տաղանդ և հաղթելու ցանկություն՝ ամեն ինչ կարգին կլինի: Ռասելը հեշտությամբ կհարմարվի մեր խաղին»,- Հարդենի խոսքը մեջբերել է ESPN-ը: